Քաղաքացիները գործարկված հարթակով արդեն կարող են ծանոթանալ Երևանի օդի աղտոտվածության մակարդակին
«Երևան քաղաքում տեղադրված օդի որակի չափիչ սարքերից ստացված տվյալներով և ներդրված Guality պորտալի հնարավորություներով մշալել ենք «Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների» տեղեկատվական հարթակ»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևան քաղաքի կառավարման տեխնելոգիաների կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Նա հայտնեց, որ այսօր հարթակը կհրապարակվի Yerevan.am կայքում, որում երևում է մայրաքաղաքում տեղադրված օդի մաքրության սենսորների տեղադիրքերը և դրանց գրանցած արդյունքները։
Նա հայտնեց, որ այսօր հարթակը կհրապարակվի Yerevan.am կայքում, որում երևում է Երևանում տեղադրված օդի մաքրության սենսորների տեղադիրքերը և դրանց արդյունքները։
Մանուկյանը բացատրեց, որ հարթակում երևացող մինչև 12 միկրոգրամ փոշին 1 մ³ օդում համարվում է ոչ վտանգավոր, 12-35 միկրոգրամը՝ միջին ցուցանիշն է և 35-ից ավելը փոշու պարունակության բարձր ցուցանիշն է։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ փոշու սենսորներ տեղադրվելու են բոլոր վարչական շրջաններում և վերահսկվելու է շինարարական գործունեություն իրականացնողների աշխատանքը, իսկ բնակիչները կարող են ցանկացած պահի ծանոթանա մայրաքաղաքի օդի որակին։
Հարակից հրապարակումներ`
- Կենտրոնում՝ ոչ մի օր առանց փոշու պարունակության գերազանցման
- Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունն այս շաբաթ ևս գերազանցել է թույլատրելի նորման
- Երևանում մթնոլորտային օդում գերազանցել է փոշու, ծծմբի երկօքսիդի պարունակությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան