«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան հաշվետվությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Ինչպես հայտնի է, այս շաբաթ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումներն են ընթանում: Նախարարները, ուժային կառույցների ու պետական կառույցների ղեկավարները կամ ներկայացուցիչները գալիս են ԱԺ՝ յուրաքանչյուրն իր ոլորտի զեկույցը ներկայացնելու: Ահա այսօր, հերթը Արարատ Միրզոյանինն է՝ ԱԺ-ում հաշվետվությունը ներկայացնելու:
Հիշեցնենք, որ հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումից հետո այն նաև ԱԺ քառօրյա նիստերին է քննարկվելու՝ կրկին վարչապետի և նախարարների մասնակցությամբ: Նշենք, որ Արարատ Միրզոյանը նախորդ շաբաթ ևս ԱԺ էր եկել՝ ՔՊ-ի հետ փակ հանդիպման»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։