Մարդու իրավունքների պաշտպանն ի՞նչ է կամրջելու․ Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանը Սբ․ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։
Սրբազանը նախ ասաց, որ այն ամենն, ինչը ծրագրել են, իր արդյունքը տալու է։ Այնուհետև անդրադարձավ այսօր տեղի ունեցած իրադարձություններին։
«Այսօր գնացել էինք ՄԻՊ գրասենյակ։ Նա առաջարկեց առանց լրագրողների , 4 հոգու հետ հանդիպում։ Մենք չենք համաձայնվել, որովհետև իր առաջին պարտականությունը հանրային լինելն է՝ ժողովրդին ներկայացնել այն բոլոր խնդիրներն ու գործերը, որոնք իրենք կատարում են։ Այդ գործերը հիմանական քաղաքացիներին անիրավություններից պաշտպանելն է։ Իմանալով հանդերձ, որ ՄԻ պաշտպանն այդ սկզբունքով չի գործում, այդուհանդերձ այցելելեցինք ՄԻՊ՝ հանրայնացնելու դա»,- ասաց նա։
Սրբազանն ընդգծեց, որ ցանկանում էին պարզաբանում ստանալ մի շարք հարցերի՝ կապված օրերս ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած ոստիկանական ուժերի կողմից բռնության դեպքերի հետ, արձգանքելո՞ւ է ,թե ՝ոչ։
«Ինձ լրագրողներն ասացին, որ ինքը պատրաստ է եկեղեցու և պետության միջև կամուրջ լինելու։ Ես էլ ասում եմ՝ ՄԻՊ է դա, ոչ թե ՄԻԿ՝ մարդու իրավունքների կամուրջ։ Մարդու իրավունքների պաշտպանն ի՞նչ է կամրջելու։ Իր գործը պաշտպանությունն է։ Ոստիկանական ուժերի կողմից այսքան անօրինությունները գնահատվե՞լ է, Դատախազությունում ինչ-որ գործ կա՞, քննչական կոմիտեն ինչ-որ բան արե՞լ է»,- ասաց սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը ստում է․ Դանիելյան
- ՈՒՂԻՂ․ Մարդիկ պետք է իրական տեղեկություն ունենան․ Բագրատ սրբազանը՝ Վարդենիսում սպասվող հանրահավաքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան