Հունիսի 9-ին, ժամը՝ 18։30-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում․ Բագրատ սրբազան
Հունիսի 9-ին, ժամը ՝18։30-ին Հանրապետության հրապարակում սպասվում է հանրահավաք։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում հայտնեց Բագրատ սրբազանը։
«Կարևոր, հանգրվանային և հենման կետ եղող հանրահավաք է։ Այս կարճ ժամանակահատվածում նաև մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար։ Կներկայացնեմ առաջիկա օրերի անելիքները, նաև այդ օրը, որոշ խոսակցություն կա, որ կներկայացնեմ քաղաքական իմաստով օրակարգ։ Մեր այս ամբողջ ընթացքը եղել է մեկ օրից մյուս օրը ներկայացմամբ։ Մենք փոխադարձ վստահությամբ առաջ ենք գնում»,- հավաքի ընթացքում ասաց սրբազանը։
Սրբազանը նաև շեշտեց, որ Կառավարության կազմի մասին իմանալու հաճույք չի լինի, քանի որ դա մեծ թակարդ է։
«Երբ Կառավարության կազմի մասին անուններ տրվեն, ապա կսկսվեն հերթով մարդկան «ոչնչացնելու» գործողությունները։ Մեկին՝ հավան, մյուսին՝ ոչ։ Կամ էլ ուզում են իրենք իմանան՝ այդ Կառավարության մեջ կան,թե չկան»,- ասաց նա։
«Սա ընդդիմադիր շարժում չէ, ոչ էլ՝ ընդդիմադիրների, արժանապատիվ քաղաքացիների ընդվզում է։ Մենք՝ բոլորս, ընդվզող ենք, չհամաձայնվող ենք, մերժող ենք, սուտը կեղծիքը, Հայրենիք հանձնումը այս շարքը կարող ենք շարունակել»,-ասաց սրբազանը։
Անցումային Կառավարության մասին խոսելիս, սրբազանն ասաց, որ այն ունենալու է երեք գործառույթ։
«Հաշտության Կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։ Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։
Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը»,- տեղեկացրեց Բագրատ սրբազանը։
Ամփոփելով խոսքը, սրբազանը ևս մեկ անգամ նշեց․ «Հունիսի 9-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում։ Լինելու ենք, որպեսզի միշտ լինենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը փաստացի լծակներ է ձեռք բերում Հայաստանի էներգետիկ համակարգում որպես դերակատար հանդես գալու․ Վահե Դավթյան
- Գնել Պետրոսյանը թղթերով ազատ արձակվեց, հետո նորից թղթերով ձերբակալվեց․ Մելիքյան
- Մարդու իրավունքների պաշտպանն ի՞նչ է կամրջելու․ Բագրատ սրբազան
- Արարատ Միրզոյանը ստում է․ Դանիելյան
- ՈՒՂԻՂ․ Մարդիկ պետք է իրական տեղեկություն ունենան․ Բագրատ սրբազանը՝ Վարդենիսում սպասվող հանրահավաքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները