Արցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նորանոր դրսևորումներ է ստանում. Գեղամ Ստեփանյան
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը է.
«Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում արցախցիների դեմ տարածվող ատելության խոսքի մասին բավականին խոսվել է։ Այս ընթացքում հրապարակային խնդրանքները, հորդորները որևէ արդյունք չեն տվել։ Ատելության խոսքը ոչ միայն չի նվազում, այլև օրեցօր նորանոր դրսևորումներ է ստանում։
Նկարում պատկերվածը ատելության խոսքի վառ դրսևորում է, որի վերաբերյալ բազմաթիվ արցախցիներ օբյեկտիվ վրդովմունք են արտահայտել՝ պահանջելով իրավական պատասխանատվության ենթարկելու գործիքներ կիրառել։
Տեղեկացնեմ, որ այս հարցով Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին։ Կհետևենք ընթացքին:
Դրանից զատ, ուզում նաև տեղեկացնել, որ Արտակ Բեգլարյանի, Նարե Սիմոնյանի և Արեգա հովսեֆյանի հետ համատեղ մեկնարկում ենք նախաձեռնություն, որը նպատակ է հետապնդելու արձանագրելու արցախցիների դեմ ուղղված ատելության խոսքի դրսևորումները և իրավական ու այլ եղանակներով պայքարելու դրանց դեմ։
Այս հարցում ակնկալում ենք ձեր աջակցությունը և խնդրում ենք ատելության խոսքի դրսևորումներ նկատելու դեպքում հղումը կամ լուսանկարն ուղարկել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman ֆեյսբուքյան էջին։ Ուղարկված նյութերն ամփոփվելու են զեկույցների տեսքով և/կամ օգտագործվելու են ատելություն գեներացնողներին իրավական պատասխանատվության ենթարկելու համար։
Միաժամանակ ակնկալում ենք փաստաբանական համայնքի աջակցությունը՝ հավաքագրված նյութերի հիմքով իրավական գործընթացներ նախաձեռնելու հարցում»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի կողմից համապատասխան աշխատանք չի տարվում միջազգային պատշաճ օժանդակություն ստանալու ուղղությամբ․ Գեղամ Ստեփանյան
- Արցախցիների վերադարձի իրավունքը պետք է Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի. Գեղամ Ստեփանյան
- ՄԻՊ. ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում է հասցեագրված, անընդունելի է