Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան նշանակելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է. ԱԳՆ գլխավոր քարտուղար
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է, և հանրային արձագանք այդ հատվածով չի լինելու: Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Նա բավականին երկար հանդիպում էր Գուրգեն Արսենյանի հետ:
Հարցին՝ ի՞նչ էին քննարկում, Դ.Կարապետյանը պատասխանեց. «Պարոն Արսենյանի հետ մտերիմ եմ, քննարկել ենք աշխատանքային և ոչ աշխատանքային հարցեր»:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու մտադրության մասին։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՌԴ-ն հաստատե՞լ է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը
- «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից, ինչ խորը արմատներ ունի պատգամավորի նեղացածությունը
- «Հրապարակ». Գուրգեն Արսենյանը հնարավոր է վայր դնի պատգամավորական մանդատը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին