Ղազարյան. ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնում է Սահմանադրության պահանջներին չհամապատասխանող իշխանության ներկայացուցչի ընկերուհին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, որ ՄԻՊ-ի ընդդիմության թեկնածուն էր, պաշտպանի գրասենյակի առաջ հիշեցրեց, թե ինչ հանգամանքներում է տիկին Անահիտ Մանասյանն ընտրվել։
«Նախ նա ընտրվել է ՄԻՊ, քանի որ իր նախորդը՝ Քրիստինե Գրիգորյանը, չնայած որ ընտրբել էր ԱԺ կողմից ու պարտավոր էր պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը, հրաժարական ներկայացրեց ավելի նպաստավոր աշխատանքի անցնելու համար։ եվ դա արեց Ազատ գյուղի կացարանում ԶՈՒ պատմության մեջ ամենամեծ ողբերգությունից երեք օր հետո»,-ասաց Ղազարյանը։
Անդրադառանալով Մանասյանի ընտրությանը՝ ընդգծեց, Եվրոպայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ՄԻՊ-ը դառնում է հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ։
«Միայն այն պատճառով, որ Մանասյանը դատախազի ընկերուհին էր, ՔՊ-ի կողմից առաջադրվեց ՄԻՊ թեկնածու, այն դեպքում, երբ Սահմանդրությունն ասում է, ՄԻՊ թեկնածուն պետք է լինի հանրային հեղինակություն վայելող անձ։ Էս խեղճ անճարմ առհասարակ հանրային հեղինակություն չունի, որովհետև հասարակական գործունեությամբ չի զբաղվել։ Այն խնդիրները, որ մենք ունենք մարդու իրավունքների ոլորտում, պայմանավորված է այդ խնդիրներով, նրանով, որ այդ պաշտոնը զբաղեցնում է Սահմանադրության պահանջներին չհամապատասխանող, իշխանության ներկայացուցչի ընկերուհի։ Այս պայմաններում մենք ո՞նց կարող ենք ակնկալել, որ նա պաշտպանի քաղաքացիների իրավունքներն իշխանություններից»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան