Ուկրաինացի մոդելը դատի է տվել Կաննի կինոփառատոնին. Նա պահանջում է 100 հազար եվրո փոխհատուցում
Ուկրաինացի մոդելը դատի է տվել Կաննի կինոփառատոնին կարմիր գորգին իր վրա անվտանգության աշխատակիցների «հարձակման» համար։ Սավա Պոնտյսկան պահանջում է 100 հազար եվրո փոխհատուցում: Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները։
FashionTV-ի մոդել և հաղորդավար Սավա Պոնտյսկան BBC-ի հետ զրույցում ասել է, որ իրեն դաժանորեն խոչընդոտել են, երբ տոմսը ձեռքին փորձել է կինոթատրոն մտնել։ Նա նշել է, որ իրեն արջի պես գրկել են, ինչից շատ վախեցել։
«Ես փորձում էի փախչել այդ շրջանից։ Իջա և սկսեցի փախչել աստիճաններով, քանի որ դա հետդարձի ճանապարհն էր։ Նա փորձում էր ինձ ներս հրել, որպեսզի ոչ ոք չտեսնի, թե ինչ է անում ինձ հետ: Հետո ինձ դուրս վռնդեց հետևի դռնից»,-պատմել է մոդելը։
Տեղի ունեցածի տեսանյութը նա հրապարակել է Ինսթագրամի իր էջում։ Սոցիալական ցանցում նա նաև շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին՝ նշելով, որ միջազգային պարբերականներում միջադեպի վերաբերյալ 100-ից ավելի հոդվածներ են հրապարակվել, իսկ իր էջում հրապարակած տեսանյութն ունեցել է 100 մլն դիտում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները