Ադրբեջանը փաստացի լծակներ է ձեռք բերում Հայաստանի էներգետիկ համակարգում որպես դերակատար հանդես գալու․ Վահե Դավթյան
Այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում Տավուշում, որը ներկայացվում է որպես սահմանազատում ակնհայտորեն լրջագույն խնդիրներ են ստեղծում մեր գազատրանսպորտային համակարգի համար։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց Էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։
«Այսպես կոչված դեմարկացիայի արդյունքում այն մայրուղային գազամուղը, որով ՀՀ-ն բնական գազ է ներկրում ՌԴ-ից Վրաստանի տարածքով, հայտնվում է լրջագույն հարվածի տակ։ Խոսքը, մասնավորապես, գնում է Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի մասին, որի մի մասը փաստացի հայտնվում է թշնամու վերահսկողության ներքո։ Այսօր հայտնի է, որ պատրաստվում են որոշակի աշխատանքներ իրականացնել այդ գազամուղի լոգիստիկան փոխելու համար, խոսքը մինչև 15 կմ փոխելու մասին է, որը կապված է լուրջ ծախսերի հետ։ Բայց ծախսերը մի կողմ։ Ադրբեջանը փաստացի լծակներ է ձեռք բերում Հայաստանի էներգետիկ համակարգում որպես դերակատար հանդես գալու, ցանկացած պահին հնարավորություն ունենալու որպես խոչընդոտ հանդես գալու դեպի ՀՀ կապույտ վառելիքի արտահանումը»,- ասաց Դավթյանը։
Մասնագետը վստահեցրեց, որ եթե այս նույն մոտեցումը կիրառվի Սյունիքում, ապա էներգատրանսպորտային առումով Հայաստանը կհայտնվի «անկլավային» վիճակում։
«Նույն կարգավիճակում կհայտնվի մեզ համար կենսական նշանակություն ունեցող Հայաստան-Իրան գազամուղը, հարցականի տակ կհայտնվի Իրանը Հայաստանին կապող էլեկտրահողորդման գիծը և այլն»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գնել Պետրոսյանը թղթերով ազատ արձակվեց, հետո նորից թղթերով ձերբակալվեց․ Մելիքյան
- Մարդու իրավունքների պաշտպանն ի՞նչ է կամրջելու․ Բագրատ սրբազան
- ՈՒՂԻՂ․ Մարդիկ պետք է իրական տեղեկություն ունենան․ Բագրատ սրբազանը՝ Վարդենիսում սպասվող հանրահավաքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան