Վաղը Վարդենիս ենք գնալու, Սոթքում հանրահավաք ունենք 18.00-ին. Բագրատ սրբազան
ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայից հետո Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա կատարածը, ներկայացրեց անելիքները։
«Թող մարդիկ տեսնեն, թե մենք ինչ սարսափելի իրականության մեջ ենք ապրում, երբ այս մարդիկ են մեր կառավարիչները։ Սա է ամբողջ բովանդակությունը, բայց դրա մասին երեկոյան կխոսեմ»,-ասաց Սրբազանը։
Նա բեմում հավաքվածներին ներկայացրեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Արման Սարգսյանին, որի ճակատին մնացել էր ոստիկանի կոշիկի հետքը։ Նա այսօր էլ քննության ավարտից հետո միացել է բողոքի ակցիային։
«Հետքերը դեռ կան, հիվանդանոցում որ առաջին օրը տեսանք, շատ մեծ էին ու սարսափելի։ Ոտքով հարվածել են երեսին։ Հիմա այս մասին մարդու իրավունքների պաշտպանն ասելիք ունի՞, թե՞ չունի»,-ասաց Սրբազանն ու ներկայացրեց սարկավագի նկատմամաբ իրականացրած ոստիկանական բռնությունները։
Բագրատ Սրբազանն ասաց՝ այսօր երեկոյան կհանդիպեն սուրբ Աննա եկեղեցու բակում։
«Վաղը Վարդենիս ենք գնալու։ Սոթքում ժամը 18։00-ին հանրահավաք ունենք։ Սյունիք գնալու խնդիրը պետք է լուծենք, քանի որ ուրբաթ առավոտյան շատ կարևոր գործառույթ ունեմ, շատ անհրաժեշտ է»,-ասաց Սրբազանը՝ նշելով, որ նախատեսում են այց նաև Տիգրանաշեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին