Ձեր կատարած աշխատանքը միայն կույրը չի տեսնի. ՔՊ-ականը՝ Արարատ Միրզոյանին
«Ես չեմ հասկանում ընդդիմության պահանջերն առ բյուջեի կատարման կետերի, որոնք, ըստ իրենց, չեն կատարվել, եթե իրենք բյուջեին դեմ էին քվեարկել: Հիմա դուք կո՞ղմ էիք, թե՞ դեմ։ Շատ պարզ հարց է՝ ինչո՞ւ էիք դեմ քվեարկում, եթե հիմա էլ եկել ու պահանջում եք՝ ինչո՞ւ չեք արել»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Նշենք, որ արտաքին գործերի նախարարության կատարողականը ներկայացել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս դիսկուրսի ժամանակ ակնհայտ երևում է մեր 30-ամյա դիվանագիտության ողջ թշվառությունը։ Ակնհայտ է, որ դիվանագիտական կորպուսի կատարողականը քննարկելիս խոսում են փամփուշտներից և այլնից։
Ամենասարսափելին այն է, որ Ալիևը կարիք չունի որևէ հիբրիդային պատերազմ վարելու համար որևէ այլ ճիգ գործադրել, որովհետև Խոջալուի մասին խոսում է Ալիևը, Դաշնակցությունը, մեկ էլ ՀԱԿ-ը։ Ալիևի խոսափողն այստեղ հանդես են գալիս Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը»։
ՔՊ-ականի համար հետաքրքիր է նաև ընդդիմության դժգոհությունը ԵՄ առաքելության մասով.
«Ես չտեսա Ռուսաստանի անգործության պայմաններում նման ջանասիրաբար ելույթներ ունենայիք Ռուսաստանի անգործության վերաբերյալ»։
Ինչ վերաբերում է ԱԳՆ կատարած աշխատանքներին, ՔՊ-ականը նշեց, որ «Հայաստանը վերջապես ունի դիվանագիտություն, վերջապես Հայաստանը կցորդ չէ և վարում է իր անկախ պետության հարաբերությունները և դա ակնհայտ է»։
«Պարոն Միրզոյան, ձեր կատարած աշխատանքը միայն կույրը չի տեսնի։
Մեր դիվանագիտության հաղթանակն եմ համարում, որ երկխոսությամբ այսօր սահմանազատման հարցեր են սկսել լուծել։ Վերջապես դիվանագետները վերցրել են առաջնագիծը պահելու իրենց կարևոր առաքելությունը, որ չեն շպրտում զինվորի վրա իրենց չարած աշխատանքը, սա ամենակարևոր արդյունքներից է»։
Հարակից հրապարակումներ`
- Էլի կշփվենք, եթե թուրքական էլիտար զորքեր չբերենք ձեզ ձերբակալելու. Արարատ Միրզոյանը՝ Արծվիկ Մինասյանին
- Թուրքիայի հետ կա շատ առողջ երկխոսություն, նաև պայմանավորվածություններ. Միրզոյան
- ՀՀ-ն ու Ադրբեջանը յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար. Միրզոյան
- Դուք իմ տեղը նստած լինեիք, ձեզ շատ ավելի լավ «կչորեիք», քան ես եմ ինձ թույլ տալիս․ Արարատ Միրզոյանը՝ Ռուստամյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները