OVIO-ն ներկայացրեց Հայաստանի հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ «CyberGEN 2024» համաժողովում
Դիլիջանում տեղի ունեցավ «CyberGEN 2024» համաժողովը, որի շրջանակում OVIO-ն հանդես եկավ որպես աջակից՝ կարևորելով երիտասարդ մասնագետների շրջանում կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրության աճի, գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման ու կիբերանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորման խթանումը։
OVIO-ի խոսնակը համաժողովի ընթացքում կիսվեց մասնակիցների հետ կիբերանվտանգության հարցում ընկերության տարիների փորձով, ինչպես նաև ներկայացրեց պրակտիկ լուծումներ ընկերության կողմից վերջերս կոմերցիոն շահագործման հանձնած՝ Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնում գործարկվող լուծումներով։
OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը կառուցված է ISO 27001, ISO 27017, ISO 27018, PCI DSS և TierIII միջազգային հեղինակավոր սերտիֆիկատների չափանիշներով և արդեն իսկ ունի կիբերանվտագության ապահովման գործուն լուծումներ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիների տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ կիբերանվտանգությունն ակնհայտորեն պետական, մասնավոր, մասնավորապես՝ ֆինանսական համակարգին սպառնացող հիմնական և կարևորագույն ռիսկերից մեկն է, ընկերությունը ներկայացրեց ամպային ծառայությունների դերի կարևորությունը բիզնեսի, պետական և ֆինանսական կառույցների համար՝ միաժամանակ ներկայացնելով ընկերության կողմից առաջարկվող հուսալի ամպային ծառայությունները, դրանց առանձնահատկությունները, նոր լուծումներ, համակարգեր, գործիքակազմ և պրոդուկտներ։
CyberGEN 2024 համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում, որին ներկա էին շուրջ 350 մասնակիցներ պետական և մասնավոր հատվածից:
Համաժողովին ելույթ ունեցան այնպիսի հայտնի կազմակերպությունների խոսնակներ, ինչպիսիք են Trellix, AWS, SimSpace, OpenText Cybersecurity, Google Cloud, CQURE, Կասպերսկի, F5 և այլն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները