Տղաներից որևէ դժգոհություն չունեմ. Ալեքսանդր Պետրակով
«Վերլուծել ենք մրցակցին, կարող եմ ասել, որ բավականին ուժեղ մրցակից է, սակայն ունի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր: Կփորձենք վաղն օգտագործել իրենց թույլ կողմերը»,- Սլովենիայի դեմ այսօր կայանալիք ընկերական խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
«Դիտել եմ Սլովենիայի հավաքականի խաղերը, գիտեմ, որ լավ թիմ ունեն, շատ արժանիորեն դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված:
Մենք լավ հավաք ենք անցկացրել, չունեմ որևէ դժգոհություն տղաներից, նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրները:
Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է, լավ ստուգողական խաղ անցկացնելը: Լավ հնարավորություն է փորձարկելու ֆուտբոլիստներին, ստուգելու նրանց պատրաստվածությունը Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերից առաջ»,- ասել է Պետրակովը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան