Արձանագրեցինք ՄԻՊ գրասենյակի չգոյությունը․ Երթը շարժվում է Սուրբ Աննա եկեղեցի
ՄԻՊ-ը խուսափում է հանրային հանդիպումից։ Արձանագրեց Բագրատ Սրբազանն ու կասկած հայտնեց՝ ինչո՞ւ պաշտպանը պետք է խուսափի հանրային գործունեությունից։
«Ցավոք սրտի, մեր հարցադրումները կախվել են օդում, մնացել են։ Կարծում եմ, ՄԻՊ-ն այդ հարցերի պատասխանները չունի։ Ուստի կարող ենք հայտարարել, որ ՄԻՊ-ն իր գործառույթները չի կատարում։ Հայաստանում ՄԻՊ գրասենյակ որպես այդպիսին ժողովրդավարական հռչակած երկրումչի գործում»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նա հիշեցրեց, որ Մանասյանը հայտարարել էր՝ պատրաստած է լինել կամուրջ իշխանության ու եկեղեցու միջև, ընդգծեց՝ ձեր գործը ոչ թե կամուրջ, այլ պաշտպան լինելն է։
Վուվուզելներից ձայներ արձակելով, «ամոթ» բավականչություններով երթի մասնակիցները հեռացան ՄԻՊ գրասենյակից՝ վերադառնալով Սուրբ Աննա եկեղեցու բակ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը խուսափում է մեզ հետ հանդիպումից. Բագրատ Սրբազան
- Ղազարյան. ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնում է Սահմանադրության պահանջներին չհամապատասխանող իշխանության ներկայացուցչի ընկերուհին
- ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել Սրբազանին ու երեք հոգի. Խոսնակ
- Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները ՄԻՊ գրասենյակի առջև են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան