Տեր Հեթում. Չոլախին հուղարկավորեցինք ինքնաշեն դագաղով, առանց ավելորդ թոհ ու բոհի
Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրում է.
«Այս ծանր օրերի մեջ, թերևս, ամենածանրերից էր Գագիկ Խանդամիրյանի հուղարկավորությունը: Չոլախին, ինչպես բոլորը նրան դիմում էին, հուղարկավորեցինք ինքնաշեն դագաղով, առանց ավելորդ թոհ ու բոհի: Միայն սիրտներս էր լի տխրությամբ և աղոթքով:
Որպես Ախթալայի հոգևոր հովիվ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ախթալայի ԼՀԿ-ին այս հարցում մեզ մեծ աջակցություն ցուցաբերելու համար, ու մեծ շնորհակալություն բոլոր սրտացավ այն տղաներին, ովքեր անտրտունջ ձեռք մեկնեցին»։
Հարակից հրապարակումներ`
- Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- Ախթալայի խանութներում գրեթե սնունդ չկա. Տեր Հեթում
- 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն. ԱՆ
- Արգելափակված են Ախթալան և այլ բնակավայրեր, խանութների մոտ հերթեր են. Օլեգ Դուլգարյան