Եվրասիական միջկառավարական խորհուրդի հաջորդ նիստը Երևանում կլինի
Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին -հոկտեմբերի սկզբին Երևանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը տեղի է ունենում Մինսկի մարզի Նեսվիժ քաղաքում:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որում ընդգրկված են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, ապահովում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումն ու վերահսկումը, որի անդամներն են միության երկրների նախագահները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ԵՄԽ-ի հանդիպումներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար
- ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
- Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ