ՄԻՊ-ը պարզաբանեց՝ ինչու չի հանդիպել Բագրատ Սրբազանի հետ
«Մենք հանդիպման առաջարկ ի սկզբանե արել ենք, առաջարկը եղել է մեր մեթոդաբանությամբ կոնկրետ ձևաչափով հանդիպում կազմակերպելուն»,- ԱԺ-ում րագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին հարցին։
Նա նշեց, որ երբեք չի խուսափում քաղաքացիների, լրագրողների հետ հանդիպումից։
«Այս փուլում էլ պատրաստ եմ մեզ վերաբերելի մեթադաբանությամբ ու ձևաչափով ունենալ հանդիպում։
ՄԻՊ-ը քաղաքացիների հետ ընդունելության հստակ մեթոդաբանություն ունի և այդ մեթոդաբանությունը կոնկրետ սկզբունքներով է գործում։ Իմ հանրային կապերի պատասխանտուն այնտեղ է եղել, ասել է, որ այս պահին էլ ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել, այսինքն հերթագրման հետ կապված խնդիր չենք ունեցել, պարզապես քաղաքացիների հետ երբևէ որևէ քննարկում կամ հաղորդակցության, որը վարում ենք, այլ քաղաքացիների ներկայությամբ չի լինում»,- ասաց ՄԻՊ-ը։
Պատասխանելով հարցին՝ պետական մարմիններից հրահա՞նգ եղել է Սրբազանի հետ չհանդիպելու, Ա. Մանասյանն ասաց. «Պետական մարմիններից ընդհանրապես հրահանգ չեմ ստանում։ Որևէ իրավիճակում, որևէ ցուցում պետական մարմիններից չեմ ստացել, ինչը շատ կարևորում եմ։ Այս խնդրի վերաբերյալ ևս որևէ տեսակի քննարկում չի եղել։ Պատրաստ ենք հանդիպում ունենալ»։
Հիշեցնենք, որ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գնացել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ հանդիպելու ՄԻՊ հետ։
«Մենք այցելել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի մեր հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքներին, թե՞ այլոց»,-ասել էր Բագրատ սրբազանը։
Նա թվարկել էր անցած օրերին ոստիկանության գործողությունները Կիրանցում, Երևանում ու դրանց հետևանքով տուժած մարդկանց, հետաքրքրվեց, արդյո՞ք, որևէ գնահատական տրվել է դրանց, Վեհափառ Հայարպետի մուտքը Սարդարապատի հուշահամիր խախտո՞ւմ է, թե՞ ոչ, Կիրանցում մարդկանց սեփականություն խլելը, խախտո՞ւմ է, թե՞ ոչ։
Սակայն հանդիպումը չկայացավ, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել էր Բագրատ Սրբազանի հետ հանդիպել առանց ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը որոշում է կայացնում լինել մարդու իրավունքների ոտնահարողների պաշտպանը. Հովհաննես Իշխանյան
- Արձանագրեցինք ՄԻՊ գրասենյակի չգոյությունը․ Երթը շարժվում է Սուրբ Աննա եկեղեցի
- ՄԻՊ-ը խուսափում է մեզ հետ հանդիպումից. Բագրատ Սրբազան
- Ղազարյան. ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնում է Սահմանադրության պահանջներին չհամապատասխանող իշխանության ներկայացուցչի ընկերուհին
- ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել Սրբազանին ու երեք հոգի. Խոսնակ
- Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը Վեհափառի ճանապարհը փակելու վերաբերյալ. Էլինար Վարդանյան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները ՄԻՊ գրասենյակի առջև են
- Բագրատ Սրբազան. Ոչ մի ցեխարձակում մեզ վրա չի ազդելու
- ՈւՂԻՂ. Սուրբ Աննա եկեղեցու մոտից Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիներն անակնկալ այց են կատարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան