Սլովենիա-Հայաստան հանդիպմանը Սպերցյանին և Տիկնիզյանին կհետևեն իտալացի սկաուտները
Իտալական երկու ակումբների սկաուտները ներկա կլինեն այսօր կայանալիք Սլովենիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը, որտեղ կհետևեն Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանին և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Այս մասին հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ։ Աղբյուրը հայտնում է նաև, որ հանդիպմանը ներկա կլինեն այլ առաջնությունների սկաուտներ։
2023/24 մրցաշրջանում Տիկնիզյանը անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է ինը գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Տիկնիզյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Սպերցյանը Կրասնոդարի շրջանավարտ է։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 33 հանդիպում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանը Հայաստանի հավաքականի կազմում 25 խաղ է անցկացրել, դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Հարակից հրապարակումներ`
- Տղաներից որևէ դժգոհություն չունեմ. Ալեքսանդր Պետրակով
- Սպերցյանը դեռ 1 տարի առաջ էր պատրաստ Եվրոպա տեղափոխությանը․ Բերեզովսկի
- Սպերցյանը՝ դուբլի հեղինակ
- Նաիր Տիկնիզյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին
- Սպերցյանը խոսել է իր ապագայի մասին
- Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է «Լոկոմոտիվի»՝ սեպտեմբերի լավագույն խաղացող
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան