Կոնգրեսականի ելույթը որդու ծամածռությունների պատճառով հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում
ԱՄՆ Թենեսի նահանգի կոնգրեսի ներկայացուցիչ Ջոն Ռոուզի ելույթը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում ոչ թե դրա բովանդակության, այլ անչափահաս որդու ծամածռությունների շնորհիվ։
Մինչ կոնգրեսականը խոսում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին դատելու մասին, որդին տեսախցիկին նայելով լեզու է ցույց տալիս, շաշացնում աչքերը, ձեռքերով բացատրում հոր խոսքերը։
Կոնգրեսականը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է երեխայի վարքին՝ նշելով. «Սա այն է, ինչ ես ստանում եմ, երբ ասում եմ իմ որդուն՝ Գային, որ ժպտա տեսախցիկին իր փոքրիկ եղբոր համար»։
Ավելի ուշ նա մի լուսանկար է հրապարակել FoxNews հեռուստաընկերության տաղավարից, որտեղ կրկին որդու հետ է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները