Իրավունք 22:48 04/06/2024

Անահիտ Մանասյանը կեսգիշեր չեղած՝ ինքնահայտնաբերվեց

ՄԻՊ գրասենյակից տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ընդունելու իրենց իրավունքների պաշտպանության հարցեր բարձրացնող քաղաքացիներին, այդ թվում՝ տարբեր քաղաքական գործընթացների մասնակիցներին‼️

Պաշտպանը մշտապես պատրաստակամ է ընդունելու անձանց, այդ թվում՝ քաղաքական գործընթացների մասնակիցների, և քննարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի ցանկացած հարց, Պաշտպանի լիազորությունների շրջանակում ձեռնարկելու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցներ՝ ՄԻՊ հաստատություններին բնորոշ մեթոդաբանության և սկզբունքների պահպանմամբ։

Անդրադառնալով այսօր՝ հունիսի 4-ին, ՄԻՊ հաստատության առջև տեղի ունեցած հավաքի ընթացքում բարձրացված հարցերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.

Իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս բացառապես արագ արձագանքման այցեր իրականացնելու առնչությամբ հրապարակային հաղորդագրություններով։

Բազմաթիվ են այս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հայտարարությունները հավաքների ազատության իրավունքի իրացման ընթացքում իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ։

Հատկապես անհասկանալի են կոնկրետ դեպքերին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից չանդրադառնալու վերաբերյալ այն պնդումները, որոնք վերաբերում են այնպիսի դեպքերի, երբ Պաշտպանը հանդես է եկել անձանց անունների և դեպքերի արձանագրմամբ հրապարակային հայտարարություններով։

Օրինակ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ։ Այդ համատեքստում Պաշտպանը, մասնավորապես, նշել է. «Իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է դեպք, երբ Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր։ Ավելի ուշ, ըստ Ոստիկանությունից ստացված պարզաբանման՝ պատգամավորը ոստիկանական ավտոմեքենայից ազատ է արձակվել։  Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջինս ազատությունից կարող է զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Այս խնդրին Պաշտպանն անդրադարձել է բազմիցս, և նշված պրակտիկայի առկայությունը մտահոգիչ է համարում։

Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է ներդնել լուրջ գործիքակազմ վերոհիշյալ պրակտիկայի բացառումը երաշխավորելու ուղղությամբ։

Պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում նաև որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից անձին բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված` անհամաչափ ուժի կիրառումը։ Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։

Ավելին, արձանագրվել են դեպքեր, երբ անձի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է այն պայմաններում, երբ վերջինս արդեն իսկ գտնվել է ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։ Պաշտպանը նշված գործելաոճը անթույլատրելի է համարում։

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում արձանագրվել է, որ բազմաթիվ են առանց օրինական պահանջ ներկայացնելու, առանց քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառների և հիմքերի պարզաբանման, առանց անձանց` իրենց նվազագույն իրավունքների մասին տեղեկացնելու բերման ենթարկելու դեպքերը։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ անկախ անձի նկատմամբ վարչական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների ավարտից՝ անձինք շարունակել են պահվել Ոստիկանության բաժիններում մինչև լրանա օրենքով սահմանված 3 ժամը։

Այս առումով Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերոնշյալ 3 ժամն այն առավելագույն ժամկետն է, որում Ոստիկանությունը կարող է անձին վարչական ձերբակալման շրջանակում ազատությունից զրկել։ Միաժամանակ, մինչև այդ ժամկետի լրանալն անձի մասնակցությամբ վարութային գործողությունների ավարտից հետո անձը պետք է անմիջապես ազատ արձակվի` անկախ վերջինիս` փաստացի արգելանքի վերցնելու պահից 3 ժամը լրանալու հանգամանքից»։

Նշված դեպքերը քննության առարկա դարձնելու և պատշաճ իրավական գնահատական տալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը նաև համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն։

Պաշտպանն իր հայտարարություններից մեկում անդրադարձել է նաև պատգամավոր Արթուր Խաչատրյանին վերաբերող դեպքին՝ համանման հրապարակային հայտարարություն տարածելով։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ ընդգծել է, որ «հավաքի խաղաղ ընթացքի երաշխավորումը ենթադրում է նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանում։

Դա վերաբերում է, այդ թվում՝ հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն, որպիսի դրսևորումները ևս ակնհայտ են և խնդրահարույց»։

Հավաքների ընթացքում բազմաթիվ են անձանց տարբեր խմբերի նկատմամբ բոլոր հիմքերով խտրական խոսույթ և ատելության խոսք տարածելու դեպքերը, ինչը Պաշտպանը մտահոգիչ և անթույլատրելի է համարում՝ ընդգծելով, որ հանրային գործիչները պետք է ոչ միայն զերծ մնան նման խոսույթ տարածելուց, այլ հակազդեն այդպիսի խոսքին։‼️

Պաշտպանը հայտարարություններ է տարածել նաև լրագրողների մասնագիտական գործունեությանը առերևույթ խոչընդոտելու դեպքերի առնչությամբ՝ կարևորելով լրագրողների անխոչընդոտ մասնագիտական գործունեության երաշխավորումը։ Բոլոր դեպքերը հասցեագրվել են իրավասու պետական մարմիններին։

Պաշտպանը կարևորում է լրագրողների դերակատարությունը ժողովրդավարական հասարակությունում, այսօր լրագրողների հետ ունեցել է ճեպազրույց, իսկ նախորդ տարվա ութ ամսիների ընթացքում՝ շուրջ 40 հարցազրույց։

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում մի շարք խնդիրներ լուծվել են, օրինակ՝ Ոստիկանության բաժիններում փաստաբանների մուտքի, անձանց պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովման, զանգի իրավունքի, բժշկական օգնություն տրամադրելու, բողոքի ակցիայի մասնակից անձանց տրանսպորտային միջոցները հատուկ պահպանվող տարածքից տեղափոխելու և այլն։ 

Բազմաթիվ են վերը նշված բոլոր դեպքերին առնչվող Պաշտպանի հրապարակային հայտարարությունները։ Դրանց մի մասին կարելի է ծանոթանալ, օրինակ՝ հետևյալ հղումներով՝  https://ombuds.am/am/site/ViewNews/2989, https://www.ombuds.am/am/site/ViewNews/2943, https://ombuds.am/am/site/ViewNews/2996, https://ombuds.am/am/site/ViewNews/2965, https://ombuds.am/am/site/ViewNews/2959, https://ombuds.am/am/site/ViewNews/2950, https://ombuds.am/am/site/ViewNews/2946։

Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, ապա հարկ է նկատել, որ Պաշտպանն անձամբ է այցելում սահմանամերձ բնակավայրեր, արձանագրում խնդիրները, դրանք ներկայացնում անգլերեն թարգմանվող հրապարակային զեկույցների շրջանակներում։ Ավելին, այդ զեկույցներին՝ սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասով, հղում է կատարել նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միյատովիչը։  Ապրիլի 13-ին Անահիտ Մանասյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել նաև Տավուշի մարզում: Քաղաքացիների կողմից բարձրացված, ինչպես նաև արձանագրված բոլոր հարցերը, մասնավորապես՝  սեփականության իրավունքի, կրթության իրավունքի, անվտանգային երաշխիքների և այլ իրավունքների վերաբերյալ, անմիջապես քննարկվել են պետական իրավասու մարմինների հետ ինչպես բանավոր, այնպես էլ՝ գրավոր ընթացակարգով:

Առանձնահատուկ ուշադրության է արժանացել երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցը, այդ թվում՝ դպրոցներին առնչվող և մի շարք այլ խնդիրների համատեքստում։ Հաշվի առնելով խնդրի զգայունությունը և կարևորությունը՝ Պաշտպանը շարունակում է վերը նշված հարցերին առնչվող քննարկումները։ Ավելին, երեխաների իրավունքների տեսանկյունից Պաշտպանը կարևորել է ինչպես պետական իրավասու մարմինների, այնպես էլ հավաքի կազմակերպիչների, մասնակիցների, զանգվածային լրատվության միջոցների և այլ դերակատարների կողմից հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի երաշխավորումը, որտեղ առանցքային կդիտարկվի երեխայի «լավագույն շահը»։

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը պարտադիր այցեր է իրականացնում մարզային բնակավայրեր, անձամբ հանդիպում քաղաքացիներին, հավաքագրում խնդիրները, առաջարկում դրանց համար լուծումներ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}