ՀՀ-ն ու Ադրբեջանը յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար. Միրզոյան
«Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, որ Հայաստանի օրակարգ է բերվում Սահմանադրությունը, տարբեր հոդվածներ փոխելու հարցը, որն ուղղակի Ադրբեջանի պահանջն է։
Ըստ նրա, սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս է, այդպիսի բան չկա:
«Իհարկե, խնդիրները չեմ ժխտում, մենք էլ ենք ասում, իրենք էլ են ասում։ Համոզմունք ունենք, որ մեծ հաշվով Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար»,- ասաց Արարատ Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով, Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին որոշման հարց է:
«Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխությունների հարցը չի կազմում», - ասաց Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԱԳՆ-ից կրկին խոսել են ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին
- Նիկոլն այսօր փաստացի արձանագրել է, որ Ալիևի հետ համաձայնեցրել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունը. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան