Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները ՄԻՊ գրասենյակի առջև են
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ առան ՄԻՊ գրասենյակի առջև։
«Մենք այցելել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի մեր հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքներին, թե՞ այլոց»,-ասաց Բագրատ սրբազանը։
Նա թվարկեց անցած օրերին ոստիկանության գործողությունները Կիրանցում, Երևանում ու դրանց հետևանքով տուժած մարդկանց, հետաքրքրվեց, արդյո՞ք, որևէ գնահատական տրվել է դրանց։
«Սա մարդու իրավունքների խախտումներ չե՞ն։ Թող իջնեն ու պատասխանեն։ Միևնույն ժամանակ իմանան, որ չպատասխանելը նշանակումէ , որ մեր երկրում իրեննք ծառայում են իշխանության գլխին նստած ստախոսի քարոզչությանը»,-ասաց Սրբազանը։
Նրան տեղեկացրեցին, որ ՄԻՊ խոսնակն իջել է։
«Հիմա տեսեք տարբերությունը, բոլոր գերատեսչությունների դիմաց ոստիկանական ահռելի շարքեր էին, ՄԻՊ-ի դիմաց չկան։ Կա՛մ Մարդու Իրավունքների Պաշտպանն իրենց աչքում կարևորություն չունի, կա՛մ ուզում են ցույց տալ, որ ՄԻՊ-ը իրոք ծառայում է մարդկանց»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին