Բռնարար Բաքոյանը ցանկանում է օրիորդապնդիչ երևալ
Այսօր ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը վարդերի մեծ փնջով մտել էր այն սենյակ, որտեղ ՄԻՊ Անահիտ Մանասյանն է եղել։ Տարածված տեսանյութում երևում է, որ քիչ անց նրանք երկուսով դուրս են գալիս 107 սենյակից ու ուղևորվում քննարկման սրահ։
Օրենսդիր մարմնի ներկայացուցչի քայլը կարելի էր ջենթլմենական (օրիորդապնդիչ-հայ.) որակել, եթե չլիներ նրա հետ կապված ու մեծ աղմուկ հանած պատմությունը։ Բաքոյանը ծեծել ու բռնությունների էր ենթարկել քաղաքացիական կնոջը, տարել նրա թանկարժեք ժամացույցը։ Այդ մասին ահազանգել էր հենց կինը։ Իսկ Բաքոյանը հայտարարել էր, որ նրա պատմածներն իրականությանը չեն համապատասխանում։
Ուշագրավ է, որ կնոջը բռնության ենթարկելուց հետո որևէ պատասխանատվության չենթարկված Բաքոյանն այժմ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է, ավելին վերջերս խոսում էր եզդի աղջիկների իրավունքների պաշտպանության մասին։