Հունիսի 7-ից սկսած Հայաստանին Սև ծովից մոտենում է հերթական ցիկլոնը. Սուրենյան
Հանրապետության ողջ տարածքում հունիս ամսին տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին, իսկ օդի ջերմաստիճանը՝ նորմայի սահմաններում։ «Արմենպրեսում» կայացած ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ի՞նչ է նշանակում կանխատեսվում են նորմայից ավելի տեղումների քանակ. դա չի նշանակում, որ տեղալու են այնպիսի քանակությամբ անձրևներ, ինչպիսին եղան մայիս ամիսն։ Իհարկե, հյուսիսային շրջաններում, առանձին հատվածներում առատ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ և ինտենսիվությամբ, որը մենք ունեցանք մայիս ամսվա ընթացքում»,-ասաց Գագիկ Սուրենյանը։
Նա տեղեկացրեց, որ հունիսին առանձին օրերին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում Շիրակում ցերեկվա ժամերին կարող է հասնել +28․․․+32 ասիճանի, Կոտայքի լեռնային գոտում՝ +27․․․+30, Կոտայքի նախալեռնային գոտիներում՝ +30․․․+33, Գեղարքունիքում՝ +26․․․+29, Լոռիում՝ +28․․․+32, Տավուշում՝ +30․․․+33, Արագածոտնի լեռնային գոտիներում՝ +26․․․+29, Արագածոտնի նախալեռնային հատվածներում՝ +30․․․+34, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում առավելագույն ջերմաստիճանը կմոտենա մինչև +36 աստիճանի, Վայոց ձորի լեռնային գոտիներում՝ +25․․․+28, Սյունիքի հովիտային գոտում՝ +34․․․+37, Սյունիքի նախալեռներում՝ +28․․․+31, Երևանում ամսվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +34․․․+36 աստիճան։
Գագիկ Սուրենյանը նաև հայտնեց, որ հունիսի 5-6-ը հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ից սկսած Հայաստանի տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը Սև ծովից, որը բավականին ակտիվ է լինելու։
Հունիսի 7-ին տեղումներ սպասվում են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, հունիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքը կլինի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ տեղումներ, սպասվում է նաև կարկուտ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները