Գալուզին․ Հայաստանում ԵՄ առաքելությունը «լրտեսում» է Մոսկվային
Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունը Հայաստանում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալներ է հավաքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այսօր Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ ռիսկեր կարող են մեղմվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով մի շարք միջոցառումների իրականացմանը՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է նա և ավելացրել․
«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»։
Ինչպես ընդգծել է Գալուզինը, ՀԱՊԿ-ի դեպքում խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնության, դիտորդական առաքելություն ուղարկելու և սահմանապահ զորքերի պատրաստման հարցում օգնության։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին