ԵՄ վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ․ ԱԳ փոխնախարար
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտն ընդլայնվում է։ Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում պետք է ունենանք դրական շարժ այդ առումով»,- ասաց Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
- ԵՄ-ի վիզաների ազատականացման հարցով հետընթաց է արձանագրվել. ԱԳ փոխնախարար
- Վիզաների ազատականացման վերջնական որոշումը համահունչ կլինի ՀՀ-ԵՄ համագործակցությանը. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները