Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը Վեհափառի ճանապարհը փակելու վերաբերյալ. Էլինար Վարդանյան
«Այս իշխանության համար մարդու իրավունքները որևէ արժեք իրենցից չեն ներկայացնում»,-ՄԻՊ գրասենյակի դիմաց հայտարարեց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա ընդգծեց՝ մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ճիշտ գնահատականը պետք է տա Մարդու իրավունքների պաշտպանը։
«Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության բիրտ ուժի կիրառման վերաբերյալ։ Որտե՞ղ է գնահատականը երիտասարդի դեմքին ոստիկանի կոշիկի հետքի վերաբերյալ։ Որտե՞ղ է գնահատականը Վեհափառի ճանապարհը փակելու վերաբերյալ։ Որտե՞ղ է գնահատականը պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բռնության ենթարկելու վերաբերյալ։ Չկան։ Այսպիսի գնահատականների բացակայությունն է նաև, որ իշխանություններին թույլ է տալիս վարվել ամենավերջին բռնարարի պես»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին