Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում զիջեց Սլովենիայի թիմին
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում Սլովենիայի ընտրանուն։ հյուրընկալվելիս պարտվեց 1։2 հաշվով։
Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Յան Մլակարը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 56-րդ րոպեին անկյունայինի իրացման ժամանակ հաշիվը հավասարեցրեց։ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։
7 րոպե անց տանտերերին առաջ մղեց Յոսիպ Իլիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կհյուրընկալի Ղազախստանի հավաքականին։
Հարակից հրապարակումներ`
- Եվրո-2025. Հայաստանի ֆուտբոլի թիմը պարտվեց Ղազախստանին
- Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
- «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան