ՄԻՊ-ը որոշում է կայացնում լինել մարդու իրավունքների ոտնահարողների պաշտպանը. Հովհաննես Իշխանյան
«Մարդու իրավունքների պաշտպանը չընդունեց մարդկանց և ՀՀ քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարվում են»,- ՄԻՊ գրասենյակի դիմաց Սրբազան շարժման ակցիայի ժամանակ Panorama.am-ին հայտնեց վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։
Նա հայտնեց, որ ՄԻՊ-ը բոլորի իրավունքների պաշտպանն է։
Նկատելով, որ քաղաքացիներին չընդունելու փաստը նոր արձանագրվեց՝ Իշխանյանն նշեց, թե չպետք է մոռանալ, թե ով է Անահիտ Մանասյանին նշանակել ՄԻՊ։
«Այն արել է մի մի խումբ, որը մարդու իրավունքների ոտնահարման վրա է պահում իր իշխանությունը»,- ասաց ռեժիսորը և հիշեցրեց, որ գործող իշխանությունները դատարանները, ԱԺ-ն շրջափակելով արդեն իսկ խախտում էին քաղաքացիների իրավունքները։
Հիշեցնելով նոյեմբերի 9-ից հետո իշխանությունների քմահաճույքներով արձանագրված ձերբակալությունները և կալանավորումները, 100-ից ավել քաղբանտարկյալներին՝ Իշխանյանը նշեց, որ այդ իրավիճակում մարդու իրավունքների ոտնահարողները Անահիտ Մանասյանին նշանակում են ՄԻՊ։
Նա նկատեց, որ, այն պահին, երբ խախտվում են քաղաքացիների սահմանադրական իրավունքնրեը, ոստիկանները բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, 60 հոգով ծեծում են պատգամավորին, ոստիկաններից դիմակավորված մարդիկ առևանգում են Սամվել Վարդանյանին, տանում ծեծում են՝ ՄԻՊ-ը լռում է։
«Այս պայմաններում ՄԻՊ-ը որոշում է կայացնում լինել մարդու իրավունենքրի ոտնահարողների պաշտպանը»,- ասաց ռեժիսորը։
Հարակից հրապարակումներ`
- Արձանագրեցինք ՄԻՊ գրասենյակի չգոյությունը․ Երթը շարժվում է Սուրբ Աննա եկեղեցի
- ՄԻՊ-ը խուսափում է մեզ հետ հանդիպումից. Բագրատ Սրբազան
- Ղազարյան. ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնում է Սահմանադրության պահանջներին չհամապատասխանող իշխանության ներկայացուցչի ընկերուհին
- ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել Սրբազանին ու երեք հոգի. Խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին