Մեքսիկայի պատմության մեջ առաջին անգամ կին գործիչը նախագահ է ընտրվել
Մեքսիկայի պատմության մեջ առաջին անգամ երկիրը կունենա կին նախագահ։ Մեխիկոյի նախկին քաղաքապետ, բնապահպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր 62-ամյա Կլաուդիա Շայնբաումն ընտրությունների մասնակիցների 60 տոկոսի քվեներով դարձել է Մեքսիկայի նախագահ։
Հաղթանակից հետո իր ելույթում նա նշել է, որ իր ընտրվելը ձեռքբերում է ոչ միայն իր, այլև բոլոր կանանց համար։
«Ես ասել եմ ի սկզբանե, սա ոչ միայն այն մասին է, որ ես հասել եմ այստեղ, այլ այն մասին, որ մենք բոլորս այստեղ ենք։ Չեմ ձախողի»,-հայտարարել է նա։
Նա ծնվել է Մեխիկոյում 1962 թվականին, ունի երկու երեխա և մեկ թոռ։ Շայնբաումնը սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունի։ Նրա զուգընկերը՝ Հեսուս Մարիա Տարիբան է, ում նա ծանոթացել է համալսարանում, երբ երկուսն էլ ֆիզիկա էին սովորում։ 2018 թվականին նա դարձել է Մեխիկոյի քաղաքապետը՝ այս պաշտոնում ընտրված առաջին կինը։
Մեքսիկայի քաղաքականության մաս դառնալու նրա ցանկությունը սկսվել է 2000 թվականին, երբ նա նշանակվեց Անդրես Լոպես Օբրադորի կառավարման ներքո գտնվող Դաշնային շրջանի շրջակա միջավայրի քարտուղար մինչև 2006 թվականը: