Շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը ձերբակալվել է, այս պահին ՀՀ Քննչական կոմիտեում է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը ՀՀ քննչական կոմիտեում՝ օրերս ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած դեպքերի առնչութամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է․
«Այսօր առավոտյան Մեսրոպը որդի էր ունեցել, ու նույն ժամերին ոստիկանի ցուցմունքով ԱԳՆ շենքի դիմացի դեպքերով նրան ձերբակալել ու քննչական են բերել...սրանց բարոյականության մակարդակը սա է»:
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ևս գրառում է կատարել՝ տեղեկացնելով․
Մեսրոպ Եսայանը այսօր առավոտյան որդի է ունեցել, իսկ հիմա նրան ձերբակալել ու ներկայացրել են քննչական կոմիտե: Պատրաստվում են տանեն կալանքի:
Հանրային քրեական հետապնդում են հարուցում ԱԳՆ շենքի առջև խուլիգանություն կատարելու հանցակազմով:
Մեսրոպի շահերը ներկայացնում է մեր գրասենյակի փաստաբան Հոնարչյան Նարեն:
Ավելի վաղ Մեսրոպ Եսայանը ֆեյսբության իր էջում հայտնել է ՝ որդու լույս աշխարհ գալու մասին, շատ չանցած կրկին գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ իրեն տանում ոստիկանության Մալաթիայի բաժին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան