Ռադայի պատգամավոր. Ուկրաինայում ձմռանը հնարավոր է 10-ժամյա հոսանքազրկում
Ուկրաինայում ձմռանը էլեկտրաէներգիայի անջատումների տևողությունը կարող է հասնել օրական 10 ժամի։ «Կիև» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Սերգեյ Նագորնյակը։
«Պետք է նկատի ունենալ, որ ձմռանը... - 10 աստիճան ջերմաստիճանի դեպքում մենք կարող ենք լույսի ունենալ 12-14 ժամ, իսկ օրական 10 ժամ՝ առանց լույսի»,- ասել է նա։
Ըստ նրա, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով դժվար է «օրական 24 ժամ էլեկտրաէներգիա ունենալ»։
Հունիսի 1-ից Ուկրաինայում բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է ավելի քան 60 տոկոսով։