Գնել Պետրոսյանը թղթերով ազատ արձակվեց, հետո նորից թղթերով ձերբակալվեց․ Մելիքյան
«Երեկ ուրախացանք, որ քննչական չէր գնում հին ճանապարհով։ Բայց իրականում Գնել Պետրոսյանը միայն թղթերով ազատ արձակվեց, նա մեկ րոպե անգամ ազատության մեջ չի եղել։ Այսինքն՝ թղթերով ազատ արձակվեց, հետո նորից թղթերով ձերբակալվեց, այս անգամ՝ 24 ժամյա ռեժիմով։ Արդեն մենք ունենք ԱԳՆ-ի դիմաց մայիսի 31-ի գործով կալանավորված անձ։ Գնել Պետրոսյանը կալանավորվեց՝ մեկ ամիս ժամկետով»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը
Ըստ փաստաբանի՝ նա կալանավորվեց, ոչ թե տեսանյութերի հիման վրա, այլ ոստիկանի ցուցմունքի՝ հին ձևերով։
«Բոլորս տեսել ենք, որ կան մարդիկ, որոնց ոստիկանները հարվածել են, դեմքի վրայով քայլել են և այլ այլանդակություններ, բայց որևէ մեկի նկատմամբ որևէ վարույթ չի իրականացվել, որևէ մեկը չի ձերբակալվել կամ կալանավորվել։ Ըստ քննչական մարմնի՝ Պետրոսյանը ոտքով հարվածել է ոստիկանական վահանին։ Հիմա մեր Սահմնադրությամբ նշված է, որ բարձրագույն արժեքը մարդն է։ Հիմա պետք է փոփոխություններ կատարել, քանի որ բարձրագույն արժեքը ոչ թե մարդն է, այլ ոստիկանական վահանը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ այսօր ևս երեք քաղաքացի են ձերբակալվել։ Նա նշեց, որ որևէ մեկը զանգվածային անկարգության համար չի ձերբակալվել, այլ՝ խուլիգանության։
«Այսօր ծնվել է ձերբակալված Մեսրոպ Եսայանի երրորդ բալիկը, իսկ Քննչական կոմիտեն միջնորդել է նրան կալանավորել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան