![](https://panorama.am/news_images/1004/3011967_1/05.thumb.jpg)
Արարատ Միրզոյանը ստում է․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Արարատ Միրզոյանը ստում է
Միրզոյանը պնդել է, թե Թուրքիան պահանջներ չունի Հայաստանից:
Արարատ Միրզոյանը ստում է: Թուրքիան մանիպուլյացիա է անում և դա լավ հասկանում է Միրզոյանը և, իր հերթին, մանիպուլյացնում է Հայաստանի քաղաքացիներին:
Որն է Թուրքիայի մանիպուլյացիան:
Թուրքիայի նախագահն ու մյուս պետական պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ համաձայն են այն բոլոր պահանջներին, որը ներկայացնում է Ադրբեջանը, և խաղաղություն կարող է տիրել Ադրբեջանի պայմաններով' կհամաձայնեն Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, եթե լինի Ադրբեջանի համաձայնությունը:
Ադրբեջանի նախագահն ու մյուս պետական բարձրաստիճան ղեկավարները ներկայացրել ու ներկայացնում են իրենց պահանջներն, ընդհուպ մինչև Հայաստանի տարածքների 50 տոկոսը, սահմանադրության փոփոխությունը, հրաժարումը Ցեղասպանությունից, միջանցքի տրանադրում, այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության ճանաչում և այլն, այդ պահանջները կարելի է երկար թվարկել:
Այդ բոլորը նաև Թուրքիայի պահանջներն են, որոնք Ադրբեջանի միջոցով են ներկայացնում»:
Լրահոս
Տեսանյութեր
![«Ոսկե ծիրան» կինոփառատոնը լի է բազմաթիվ անակնկալներով](https://panorama.am/video_images/17/49883_1/f6685309dbca8b_6685309dbcacf.jpg)
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)