ՈՒՂԻՂ․ Մարդիկ պետք է իրական տեղեկություն ունենան․ Բագրատ սրբազանը՝ Վարդենիսում սպասվող հանրահավաքի մասին
Բագրատ սրբազանը ժամանեց Սբ․ Աննա եկեղեցու բակ՝ ամփոփելու օրը։
«Հերթական վկայությունն է, որ մեր երկրում ոչ մի բան չի գործում»,- ասաց Բագրատ սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս գնահատում այսօր ՄԻՊ գրասենյակի դիմաց տեղի ունեցած ակցիան։
Ինչ վերաբերում է վաղը Վարդենիս համայնքում սպասվող հանրահավաքին, Բագրատ սրբազանն ասաց․
«Մեր երկրում սահմանագծում, սահմանազատում գործընթացն ինչպիսի ավերակված վիճակում է։ Հաջորդ քայլերը լինելու են Վարդենիսը, Սյունիքը, գիտեք, որ Տիգրանաշենի խնդիրը կա։ Դեռ Տավուշում է շարունակվելու։ Եվ հետո, մարդկանց ասելու՝ տեսեք,թե մի հոգու կամքից կախված ինչ է կատարվում։ Մարդիկ պետք է իրական տեղեկություն ունենան։ Այն ինչ տեղի է ունենում հիմա Տավուշում, չմնա միայն տավուշյան խնդիր»,- ասաց սրբազանը։
Անդրադառնալով հունիսի 9-ին սպասվող հանրահավաքին, Բագրատ սրբազանն ասաց, որ շարժման մարտավարությունը մի փոքր տարբերվում է մինչ այս տեղի ունեցած հանրահավաքներից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան