Մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ Բագրատ սրբազան
«Ուզում եմ մեր զորակցությունը հայտնել երեկ և այօր բռնապետական ռեժիմի՝ խաբեություններով լեցուն և «կարած» գործերով պայմանավորված արդեն իսկ քաղկալանավոր դարձած մեր տղաներին՝ Դավիթ Համբարձումյանին, Ժորա Ավետիսյանին,Գնել Պետրոսյանին և Մեսրոպ Եսայանին, որին տնային կալանք են տվել։ Մեսրոպը նաև երեկ երրորդ զավակն է ունեցել և հիմա տնային կալանքի մեջ է։ Մարդկանց , որոնցից ոմանք պատերազմով են անցել, մեղադրվում են խուլիգանության, զանգվածային անկարգություններ անելու մեջ՝ մոռանալով, որ այդ բոլորի պատճառն իրենք են»,- Սոթքում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Նա ընդգծեց, որ մինչ այսօր որևէ ոստիկանի նկատմամբ չկա քրեական վարույթ, երբ 40-50 հոգով ծեծել են պատգամավորի, գյուղատնտեսության նախկին փոխնախարարին, ոտքերով քայլել են երիտասարդի երեսին։
«Սա նշանակում է, որ մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է։ Մեր կյանքը ոչ միայն արտաքին վտանգների ներքո է գտնվում, այլև՝ ներքին։ Մենք այս օրերին այցելել ենք տարբեր գերատեսչություններ և փաստել, որ դրանք չեն գործում ընդհանրապես՝ ո՛չ ասելիք ունեն, ո՛չ անելիք»,- ասաց Բագրատ սրբազանը։
Նա նշեց, որ այս իշխանությունն իր համար ապրում է՝ ավտոնոմ կարգով և ոչ մի կապ չունի ժողովրդի հետ։
«Անելիքներն էլ ինչ է, չգիտենք, մի ասֆալտ անել, որը չի դիմանում ոչ մի բանի»,- ասաց նա։
Սրբազանը նշեց, որ Սոթքում լինելն ունի մեկ նպատակ․ « Մեկ տարի առաջ ես այս դիրքերում եմ եղել, որտեղ նաև խաչքար ենք օծել՝ տղաների նախաձեռնությամբ։Ամբողջ ճանապարհն անցնելով՝ մտածում էինք, թե 4-5 տարի առաջ մենք ուր էինք, ինչպես էինք այս ճանապարհներն անցնում, մինչև հիմա ցուցանակները կան՝ Ստեփանակերտ, Քարվաճառ․․․ ուր էինք գնում այս ճանապրհով, իսկ հիմա ուր ենք գնում և այսպես շարունակ»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կենտրոնն այսօր Գեղարքունիքի մարզն է․ Սուրեն Պետրոսյան
- Այն արհավիրքները, դժբախտությունները, որոնք կան Տավուշում, ձեզ քաջածանոթ են․ Գառնիկ Դանիելյանը՝ Սոթքում
- Հողը տալով ապագա լինո՞ւմ ա, տասը գյուղ էլ էս տարածքից է ուզում տա․ Սոթքի բնակիչ
- Սոթքում ևս Բագրատ Սրբազանին դիմավորեցին աղ ու հացով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան