Գևորգ Դանիելյան. Արտագաղթի հետ մշտապես անհաշտ եմ եղել, սակայն իրական պատճառները փնտրեք այլ հարթությամբ
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Հիմա ի՞նչ, արտագաղթի բուն պատճառը հայրենասիրության գերդոզավորո՞ւմն է եղել, մարդիկ ուղղակի չեն դիմացել հայրենասիրական մթնոլորտին և փախու՞ստի են դիմել: Ուստի դադարենք հայրենասիրությունը արժեք համարել և ամեն ինչ իդեալակա՞ն կլինի, սա՞ է բաղձալի բանաձևը:
Բա ինչո՞ւ էիք 2020 թ. հավանության արժանացած և այդպես էլ պատշաճ կարգով չհաստատված «Ազգային անվտանգության ռազմավարության» փաստաթղթում Հայրենիքը հռչակել, որպես ազգային արժեք: Ի դեպ, ազգային արժեք էիք հռչակել նաև՝ Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը, էպեսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները, հայոց լեզուն և գրերը, հայկական սփյուռքը, այդ ի՞նչ «իրավիճակ» է փոխվել:
Հ.Գ. Արտագաղթի հետ մշտապես անհաշտ եմ եղել, սակայն իրական պատճառները փնտրեք այլ հարթությամբ, սա մանր կենցաղային թեմա չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
- Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան
- Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
- Գևորգ Դանիելյան. Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը