Քաղաքական 16:29 05/06/2024 Հայաստան

Գ. Խումարյան. Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է հրաժարական տա

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը պահանջում է Հանրային հեռարձակողի խորհուրդի հրաժարականը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Տիկնայք և պարոնայք, հարգելի բարեկամներ, մեկ րոպե ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ եմ խնդրրում։

Քիչ առաջ ավարտվեց Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը։ Մրցույթն անցկացնող մարմինը՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը (ՀՀԽ), մասնակիցներից ոչ ոքի հաղթող չճանաչեց, և շուտով հայտարարվելու է նոր մրցույթ, որին կրկին մասնակցելու եմ՝ օր առաջ աշխատանքի վերադառնալու նպատակադրմամբ։
Բայց մինչ այդ մի քանի նկատառում. ևս մեկ անգամ շնորհակալություն ռադիոյի կոլեկտիվին անվերապահ աջակցության համար։ Եթե Ընկերության աշխատակիցների ընդհանուր ժողովը 99,3% հավանություն չտար վերընտրվելուս գաղափարին, անկախ ցանկությունիցս, որ աննկարագրելի մեծ էր, մրցույթին դժվար թե մասնակցեի։

Ռադիոյի սիրելի մարդիկ, երջանիկ եմ, որ ձեզանից մեկն եմ։

Առանձնակի շնորհակալ եմ  ոլորտի այն գործընկերներին, ում առաջարկվել էր ինձ փոխարինել, և ովքեր մերժել են այդ առաջարկները․ նրանց, ովքեր ունեցել են և ունեն ռադիոն ղեկավարելու ցանկություն, բայց իրավիճակի նրբությունը հասկանալով, մնացել և մնում են ձեռնպահ։
Շնորհակալ եմ արհեստակցական և մարդկային պարկեշտության բացառիկ այս դրսևորման համար։

Ինքնին արժեք լինելուց զատ այն նաև առավել ցայտուն է ցուցադրում հանրայինների ղեկավար մարմնի՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անհամարժեքությունը, որի հետևանքով առաջացած կառավարման ճգնաժամի ռիսկից խուսափելու համար չեմ տեսնում այլ տարբերակ, քան Խորհրդի բոլոր անդամների միաժամանակ կամավոր հրաժարականը, ինչին կհետևի նոր Խորհուրդ ձևավորելու գործընթաց։

Հատուկ շեշտեմ, որ Խորհրդի բոլոր անդամների նկատմամբ մասնագիտական խորը հարգանք եմ տածում։ Բոլորն էլ վաստակ ունեցող մարդիկ են և առանձին-առանձին, կարծում եմ, շատ ավելի հետաքրքիր են, քան մեկտեղված Խորհրդի կլոր սեղանի շուրջ։
Ուստի հուսով եմ, որ այս տեքստն ընթերցելիս կլինեն մենակ՝ խուսափելով այն մետամորֆոզներից, որ երբեմն-երբեմն տեղի են ունենում նրանց հետ «գրական-գեղարվեստական ժառանգությունս» Խորհրդի կազմով ուսումնասիրելու խմբակային սեանսների ժամանակ։

Եվս մեկ անգամ, անձնական հարթության վրա Խորհրդի բոլոր անդամների հանդեպ գործընկերական համակրանքից զատ այլ զգացմունք չունեմ ուստի առայժմ բաց եմ թողնում Խորհրդի այս կազմի հետ հարաբերվելու հարուստ փորձիս մանրամասները և սկսում այն կետից, որը Խորհրդի իսկ նախաձեռնությամբ դարձավ հրապարակային։

Այս տարվա հունվարի 31-ին Հանրային ռադիոյի եթերում հեռարձակված ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի հետ հարցազրույցի կապակցությամբ թողարկված խմբագրական հոդվածիս («Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին») հետևեց  Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը, որտեղ հանիրավի մեղադրվեցի լիազորություններս առերևույթ չարաշահելու համար։

ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմինը, որին Խորհուրդը դիմեց հարցը քննելու խնդրանքով, մարտի 21-ին հրապարակած իր հայտարարությամբ արձանագրեց, որ ոչ էթիկա եմ խախտել, ոչ էլ օրենք, իսկ Հանրային հեռարձակողի խորհրդի օգտագործած ձեւակերպումները` «առերեւույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը», «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ», համարժեք չեն իրավիճակին եւ չեն նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման եւ բանավեճի մշակույթի զարգացմանը։

Խորհուրդն, ի դեպ, այդ փաստաթուղթն իր կայքում մինչ օրս կարծես թե չի էլ հրապարակել, թեև, ըստ Դիտորդ մարմնի կանոնակարգի, վեճի կողմերը պարտավոր են հրապարակել եզրակացությունն ամբողջությամբ՝ անկախ այն բանից`հավանում են այն, թե՝ ոչ։
Ապրիլի 8-ին լրացավ պայմանագրիս ժամկետը։ Գործող օրենսդրության համաձայն, այն կարող էր մեխանիկորեն երկարացվել 2 տարով, բայց Խորհուրդն այլ ճանապարհով գնաց՝ լուծեց պայմանագիրը և նշանակեց այս մրցույթը, որի իմաստը, դատելով արդյունքից, ոչ այդքան ռադիոյի տնօրեն ընտրելն էր, որքան ինձ չընտրելը, թեկուզև հաստիքը թափուր թողնելու գնով։
Կարող եմ արդյո՞ք համարել, որ խախտված է անխտրական վերաբերմունքի երաշխավորված իրավունքս։

Կարծում եմ՝ կարող եմ և այդպես էլ համարում եմ։ 

Ապրիլի 5-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը փոխեց հանրայինների տնօրենների մրցույթի անցկացման կարգը՝ հրաժարվելով գումարել անկախ մրցութային հանձնաժողով։ Նույնիսկ չեմ հիշում՝ երբ էին վերջին անգամ Հանրայինի գործադիր տնօրեն ընտրում, կամ տվյալ դեպքում չընտրում, ոչ թե անկախ ընտրիչները, այլ հենց իրենք՝ անձամբ Խորհրդի անդամները։
Խորհրդի կողմից մրցութային անկախ հանձնաժողովի ինստիտուտի չեղարկումը, կարծում եմ, գործընթացների ժողովրդավարության առումով լուրջ հետքայլ է՝ վերադարձ 2000-ականների պրակտիկային․ ավելին՝ մրցութային մեխանիզմը կոոպտացիոն տարրեր պարունակող սխեմայով փոխատեղելու ակտ, որը վստահորեն աննկատ չի մնալու և ունենալու է հետևանքներ։
Խորհուրդը պիտի գնա նաև այն պատճառով, որ ստեղծված իրավիճակում, ներկայիս կազմով չի կարող ապահովել Սահմանադրությամբ երաշխավորված Հանրայինի անկախությունը։
Ամենայն հարգանքով, բայց ՔՊ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամը (Արա Շիրինյան), ՔՊ նախկին պատգավորը (Վահագն Թևոսյան), ՔՊ պատգավորի նախկին թեկածույի կինը (Արփի Ոսկանյան) և ՔՊ առաջնորդի սեփական լրատվամիջոցի նախկին աշխատակիցը (Վասակ Դարբինյան) չեն կարող ու, թերևս, ինչ-որ իմաստով չպիտի էլ դրժեն թիմային իրենց հանձնառությունները։

Երբ դիմացները կա պինդ գործադիր մարմին, Խորհրդի անդամների համամասնության խնդիրը կրիտիկական չէ, իսկ ռիսկերը՝ կառավարելի։

Բայց հիմա այդ մարմինը չկա, իսկ Խորհրդի մնացած անդամները՝ Վարուժան Օլքինյան, Վահրամ Մարտիրոսյան և Արամ Սուքիասյան, նույնիսկ եթե ուզեն էլ, տեսականորեն իսկ հակակշիռ լինել չեն կարող և Խորհրդում իրենց ներկայության փաստով շարունակելու են լեգիտիմացնել ստեղծված իրավիճակը։

Խորհուրդը պետք է հրաժարական տա։

Որովհետև
ա) Ընկերության գործադիր տնօրենին հրապարակայինորեն հանիրավի մեղադրելով օրենքի խախտման համար և կասկածի տակ առնելով նրա գործողությունների համապատասխանությունը էթիկական նորմերին, Ընկերության շուրջ առաջացրել է բացասական տեղեկատվական ֆոն և վտանգել հանրային հեռարձակման ինստիտուտի նկատմամբ լսարանի վստահությունը՝ փաստացի գործելով Ընկերության շահերին և կանոնադրական նպատակներին հակառակ։ 
բ) Ոչնչացրել է մրցութային անկախ հանձնաժողովի ինստիտուտը՝ կառուցակարգերի և գործընթացների ժողովրդավարության տեսանկյունից ապահովելով շեշտակի հետընթաց։
գ) գործադիր տնօրենի թափուր հաստիքի համալրման մրցույթի ժամանակ  մասնակիցներից առնվազն մեկի նկատմամբ դրսևորել է քաղաքականապես մոտիվացված ակնհայտորեն կանխակալ վերաբերմունք։
դ) ներկայիս կազմով՝ երբ Խորդհրդի 7 անդամներից 4-ը այս կամ այն կերպ կապված են գործող իշխանության հետ, անհամարժեք է  Հանրային հեռարձակման անկախությունը երաշխավորող Սահմանադրության 42-րդ հոդվածին։ 
ե) Ու անգամ այս ամենով հանդերձ ձախողել է Հանրային ռադիոընկերության տնօրեն փոխելու առերևույթ իր հանձնառությունը, ինչը բացի ամեն ինչից արդեն նաև զուտ կոմպետենտության խնդիր է։


Հանրայինը ոչ ՊՈԱԿ է, ոչ էլ ՊՀ: Ընկերության մանդատի առանձնահատկությունները տասնամյակների վարչաիրավական էվոլյուցիայի արդյունք են՝ երաշխավորված ազգային օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով, և այս ամենն իսկապես հետևանքներ է ունենալու։

Չե՞ք ուզում հանրային։ Անկեղծորեն խոստովանեք դա, փոխեք օրենդրությունը, ձեզ համար պետական լրատվամիջոց հիմնեք, ինչպես օրինակ Բելառուսում է, Ռուսաստանում, Միջին Ասիայի երկրներում, Ադրբեջանում, որտեղ, ի դեպ, գործադիր տնօրեն ընտրում են ճիշտ նույն ընթացակարգով՝ Խորհրդի որոշմամբ` առանց մրցութային անկախ հանձնաժողովի։ 
Լիահույս եմ, որ Խորհրդի անդմաներն այս տեքստն առանձին-առանձին են ընթերցում և գոնե կմտորեն դիմում գրելու շուրջ։

Նրանց ճանաչող և նրանց վրա քաղաքական, թիմային, գործընկերական, բարեկամական ազդեցություն ունեցող անձանց հորդորում եմ, հեղինակության ողջ պաշարն օգտագործելով, մղել նրանց լիազորությունները վայր դնելուն։

Եթե այդպիսի ազդեցություն ունեցողների մեջ կան մարդիկ, ում համար սկզբունքային է նաև իմ չլինելը, ապա ստեղծված իրավիճակի համապարփակ և վերջնական հանգուցալուծման նկատառումներից ելնելով խոստանում եմ, որ եթե ողջամիտ ժամկետներում ՀՀԽ բոլոր անդամները հրաժարական տան, ես նոր մրցույթին չեմ մասնակցի ու էլ չեմ հավակնի ստանձնել Ընկերության ղեկը։

Կգնա խորհուրդը, կանհետանամ նաև ես։

Ընկերության 100-ամյակին ընդառաջ դա կլինի նոր սկիզբ, նոր ընթացք, ամեն ինչ նոր էջից սկսելու և նախկին սխալները չկրկնելով հանրայինի լիարժեք անկախությունը վերջապես և մեկնդմիշտ կայացնելու պատմական հնարավորություն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:32
Մաhաgել է քանդկագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ծուղակում ենք. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Աղբյուր` Panorama.am
12:30
Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի և ավելի ենք դոլարային պարտք վերցնելու. Ֆինանսների նախարար
2025 թվականին մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, և մոտ 780 մլն դոլարի սպասարկում ունենք»,-ասուլիսում հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամպը, Էրդողանը, Նաթանյահուն, անգամ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իրականում 5-րդ բալիկին սպասում է իմ ընկերուհին. Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սրտնեղել ու վիրավորվել է  կեղծ լուրեր տարածող կայքերից։ Ինսթագրամի սթորի  բաժնում նա տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}