Էժան լակոտություն, նիկոլականություն. Իշխան Սաղաթելյանն իրենց տուգանելու մասին
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Վարդենիս ավտոերթի մի քանի մասնակիցների ոստիկանները կանգնեցրել են ու ցանկանում են տուգանել։
Ինչպես հայտնում է երթի հետ Գեղարքունիք մեկնող լրագրող Սյուզի Բադոյանը, ոստիկաններից մեկը խոստովանել է՝ ցուցում ունեն տուգանելու, գոնե ամրագոտի չկապելու հիմնավորմամբ պետք է տուգանեն։
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ում վարած մեքենան նույնպես կանգնեցրել են, տեղի ունեցածը որակեց «էժան լոկոտություն, նիկոլականություն, ուրիշ բացատրություն չունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Իշխանական փորձագետներին մենք վճարենք, կասեն՝ շարժումը տիեզերական նշանակություն ունի
- Բագրատ Սրբազան. Վճռական փուլ ենք մտել
- Սրբազան շարժման երթը Վարդենիս կմեկնարկի 14:00-ին Երևանի Հյուսիսային մուտքից.«Ազգային ճակատ»