ԵՄ-ն էներգետիկ ճգնաժամ է ապրում. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ
Եվրահանձնաժողովի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քրիստինա Լոբիլո Բորերոն, ելույթ ունենալով Բաքվի էներգետիկ ֆորումում, ասել է, որ Եվրամիությունը ներկայումս շատ լուրջ էներգետիկ ճգնաժամ է ապրում։
«ԵՄ-ն ներկայումս շատ լուրջ էներգետիկ ճգնաժամ է ապրում: Հաշվի առնելով դա՝ շատ կարևոր է դիվերսիֆիկացնել գազի մատակարարման ուղղությունները»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է նա:
«Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է գազի մատակարարման հարցում։ Ներկայումս շարունակվում են աշխատանքները Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումների ավելացման ուղղությամբ»,- ասել է Բորերոն։
Հարակից հրապարակումներ`
- Ռադայի պատգամավոր. Ուկրաինայում ձմռանը հնարավոր է 10-ժամյա հոսանքազրկում
- ԵՄ-ն կավելացնի ադրբեջանական գազի գնումները Ռուսաստանի հետ հակամարտության ֆոնին
- Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով