Իսկ ԿԳՄՍ-ի ներկայացուցիչներն ուղղակի չեն հայհոյում. Ժաննա Անդրեասյան
«Քանի որ կոռեկտության մասին խոսեցիք, եկեք մի կոռեկտության մասին էլ ես հարցնեմ ։ Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ձեր տեղակալը արգելել է երեխաներին երգել և հայհոյել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, խնդրում եմ հստակեցնել, թե այդ կոռեկտության հարցը քննարկվել է ձեր նախարարությունում, թե ոչ։ Թե այն մշակույթի հետ ոչ մի կապ չունի»,- ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարարին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նկատելով, որ կարծես միջադեպի մասին հերքում չի եղել։
Մինչ այդ նախարարը հայտարարեց, որ ֆունկցիոնալ անգրագիտությամբ երեխաները 2015-ին 30 %-էին, իսկ 2019-ին դարձել են 20% և կրճատումը կազմում է 10%։ Արթուր խաչատրյանն էլ Ժաննա Անդրեասյանին բացատրեց, որ 30-ի 10%-ը 20 չի լինում, այլ՝ 27։
Ի պատսխան այդ ճշգրտմանը՝ Անդրեասյանը Խաչատրյանին առաջարկեց հարցերը կոռեկտ ձևակերպել։
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ փոխնախարարը այդ դեպքի առիթով տվել է բավական ծավալուն պարզաբանում։
«Այն ամբողջությամբ սուտ է, որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ, և եթե որևէ մեկը որոշել է ելույթ չունենալ, այն իր խնդիրն է և այն բարդել որևէ այլ կառույցի վրա՝ ուղղակի անարդար է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը և հավելեց. «Ինչ վերաբերում է հայհոյանքներն, ապա դրանք հնչել են այլ կողմից և մեր ուղղությամբ, իսկ ԿԳՄՍ-ի ներկայացուցիչներն ուղղակի չեն հայհոյում»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ-ի` ցմրուր խայտառակվելու քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է. Թովմաս Առաքելյան
- Ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես դերյա ու ականջին հայհոյես. Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
- ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյանը մանրամասներ պատմեց