Մեկնարկել է «Իմնեմնիմի» podcast-ը 105-րդ թողարկումը. ՈւՂԻՂ
Մեկնարկած «Իմնեմնիմի» podcast-ը 105-րդ թողարկման հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյան և քաղաքագետ Սուրեն Սուրենյանց։ Թողարկման հյուրերն են Վարազդատ Հարությունյանը, Դավիթ Սահակյանցը։
«Իմնեմնիմի» podcast-ը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի համատեղ հեղինակային հաղորդումն է AntiFake TV–ում։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Մայիսի 21-ին՝ երկամսյա ժամկետի լրանալու վերջին օրը Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ փոփոխվեց վարչական սահմանափակման՝ այն է նրանց արգելվեց վարել «Իմնեմնիմի» podcast-ը ։