Հրանտ Մելիք-Շահնազարյան. Չեմ կարող ասել, Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն են ավելի շատ չարչարվել, թե՞ մոնտաժողը
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով Փաշինյանի հրապարակած հեծանիվ քշելու տեսանյութի հրապարակմանը, գրում է.
«Քիչ առաջ տեսա Փաշինյանի՝ առավոտ կանուխ հեծանիվ քշելու կադրերը։ Չեմ կարող ասել, այդ հոլովակը ստանալու համար նրա անվտանգության աշխատակիցներն են ավելի շատ չարչարվել, թե՞ նյութը մոնտաժողը։ Բայց, ինչպես ասվում է, համարենք որ ստուգարքը ստացել է։ Զոռով, շառով բայց ստացել է։ Սպասենք տեսնենք ձեռքը երբ կկտրի։
P.S. Թե բա Շարժումը մարել է, Բագրատ Սրբազանն էլ օրակարգ չի թելադրում»։
Նշենք, որ Փաշինյանն այսօր հրապարակել է տեսանյութ, որտեղ շունչը կտրվելով հեծանիվ է վարում, քաղաքացիներին էլ հորդորում է միանալ իրեն՝ նշելով դրա համար պարտադիր չորս պայման։
«Չեմ ասի թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 07.00-ին պետք է վերադարձած լինենք, որովհետեւ սկսվում է աշխատանքային օրը: Եթե ուզում եք միանալ՝ [email protected] էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը եւ Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»։