Շարժման մասնակից Մեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառվել է «տնային կալանք» խափանման միջոց
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը բանտային կալանքի չի ենթարկվի։ Նրա նկատմամբ կիրառվել է «տնային կալանք» խափանման միջոց։ Դատարանում Մեսրոպ Եսայանի շահերը ներկայացրել են Արսեն Բաբայանը, Վարազդատ Հարությունյանն ու Նարե Հոնարչյանը։
Այս մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից։
Հիշեցնենք, որ Մեսրոպի երրորդ բալիկը ծնվել էր երեկ առավոտյան, ժամեր անց նա ձերբալվել էր։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ավելի վաղ հայտել էր, որ Մեսրոպ Եսայան նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցում ԱԳՆ շենքի առջև խուլիգանություն կատարելու հանցակազմով:
Հարակից հրապարակումներ`
- Շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը ձերբակալվել է, այս պահին ՀՀ Քննչական կոմիտեում է
- ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվում
- ԱԳՆ-ի մոտ միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել
- ԱԳՆ մոտից բերման ենթարկվածներից գրեթե բոլորն ունեն նկատելի վնասվածքներ. Աբրահամյան