ՔՊ-ականները և ռամկավարները պայմանավորվել են
ՔՊ գրասենյակից հայտնում են.
«Հունիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը, Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը և Վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Ղարաբյանի, Կենտրոնական վարչության փոխնախագահներ Ասադուր Դեվլեդյանի և Ալեքսան Կարադանայանի, Հանրապետական վարչության փոխնախագահ Կարեն Գագոյանի և ատենադպիր Րաֆֆի Բալյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Հայաստանում իրականացվող սոցիալական ծրագրերին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կուսակցությունների միջև երկխոսությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները