Մեքսիկայում առաջին կին նախագահի ընտրվելուց ժամեր անց կին քաղաքապետ է սպանվել
Մեքսիկայում դեռ չէին մարել երկրի պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ ընտրվելու վերաբերյալ քննարկումները, երբ երկրի արևմտյան հատվածում գտնվող Քոթիջա քաղաքի կին քաղաքապետը սպանվեց։
CNN-ը գրում է, որ Յոլանդա Սանչես Ֆիգերոան մահացու հարձակման է ենթարկվել, երբ իր թիկնապահի հետ մարզադահլիճից վերադառնում էր տուն։ Նրանց վրա կրակել են սպիտակ ֆուրգոնում գտնվող մարդիկ, ասվում է նահանգի գլխավոր դատախազի հայտարարության մեջ:
Նրանք երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջոցվել։ Իրականացվում է քննություն։
Աղբյուրը հիշեցնում է, որ Սանչես Ֆիգերոան մոտ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին Զապոպան քաղաքում առևանգվել էր, երեք օր անց նրան ազատ էին արձակվել։ Այդ գործով երեք տղամարդ է կալանավորվել, նրանց մեղադրանք են առաջադրել։
Մեքսիկայում սպանությունների մակարդակը ամենաբարձրերից մեկն է աշխարհում։ Այս երկիրը շարունակում է մնալ վտանգավոր վայր կանանց համար, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն օր մոտ 10 կին է սպանվում:
Ավելի քան 100.000 մարդոի ճակատագիր անհայտ է, նրանք չկան։ անհայտ կորած է մնում երկրում՝ առանց նրանց ճակատագրի բացատրության։ Mexico Evalua վերլուծական կենտրոնի տվյալներով՝ 2022 թվականին երկրում հանցագործությունների շուրջ 95%-ը մնացել է չբացահայտված։