ԱԺ հանձնաժողովը հետաձգեց փաստաբանների հարկման չափը բարձրացնող օրինագծի քննարկումը
«Քանի որ մենք խպոստացել էինք, որ մինչև երկրորդ ընթերցումը շահագրգիռ կողմերի հետ քննարկում կանենք, մենք համաձայնություն ունենք այս նախագիծը հանձնաժողվոի նիստի օրակարգից հանել»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտարարեց նախագահող Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։
Թունյանը հայտարարեց նաև, որ երկուշաբթի օրը՝ հունիսի 10-ին տեղի կունենա հանձնաժողովի արտահերթ նիստ՝ միայն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ քննարկման համար, իսկ մինչ այդ, ուրբաթ օրը՝ տեղի կունենա նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին կհրավիրեն փաստաբաններին և մյուս առնչվող շահագրգիռ կողմերին:
Հիշեցնենք, որ գործող կարգավորումներով փաստաբանները վճարում են միայն 5 % շրջանառության հարկ, նախատեսվող փոփոխություններով կվճարեն 18 % շահութահարկ և 20 % ավելացված արժեքի հարկ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
- Պատգամավոր. Փաստացի ստացվում է, որ ատամնաբուժարանները մի քանի անգամ են հարկվում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան