Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ. Չալաբյան
«Երեկ գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան, և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ, արդյունքում մեր պայքարի ընկերներից երկուսը անհիմն և ապօրինի որոշումներով ազատազրկվել են»,- նշում է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա հայտնում է, որ Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը երեկ ենթարկվել է երկու ամսով տնային կալանքի (ընդ որում կալանքը տնայինով է փոխարինվել միայն այն պատճառով, որ նույն օրը Մեսրոպի երրորդ զավակն էր լույս աշխարհ եկել), իսկ Գնել Պետրոսյանը դատապարտվել է մեկ ամսով կալանքի և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
«Իմ զորակցությունն եմ հայտնում Մեսրոպին և Գնելին, որոնց հետ պատիվ եմ ունեցել մասնակցել շարժմանը նրա առաջին օրերից, և որոնք ողջ այս ընթացքում աննկուն շարունակել են պայքարը:
Այսուհետև մեր պայքարը նաև նրանց ազատության համար է, ինչպես և բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգման: Մինչ այդ, կամք ու կորով եմ ցանկանում մեր ընկերներին՝ անցնելու այս փորձության միջով, և նոր ուժով վերադառնալու շարժման շարքերը»,- գրել է Ավետիք Չալաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շարժման մասնակից Մեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառվել է «տնային կալանք» խափանման միջոց
- Գնել Պետրոսյանը թղթերով ազատ արձակվեց, հետո նորից թղթերով ձերբակալվեց․ Մելիքյան
- Շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը ձերբակալվել է, այս պահին ՀՀ Քննչական կոմիտեում է
- Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է
- ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան