Բագրատ Սրբազան. Վճռական փուլ ենք մտել
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոերթը շարժվում է դեպի Վարդենիս։ Սահմանապահ Սոթքում այսօր ժամը 18։00-ին նախատեսված է հանրահավաք։ Ավտոերթի մասնակիցներին ողջունելու համար Հրազդան քաղաքի մոտ քաղաքացիների էին հավաքվել։
«Մեր շարժումն ու պայքարն իր բովանդակությամբ այն մեծ ահազանգն է, թե ինչ է տեղի ունենալու ամբողջ Հայաստանում։ Այս պատճառով ենք նաև գնում Վարդենիս»,-երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ընդգծեց, եթե իրապես փոխգործակցություն ու բարեսրտություն կա, ինչո՞ւ են 2-2.5 տարվա խնդիրը թողած, արծարծում են 90-ականների խնդիրն ու հասցրել այս օրվան։
«Մեր երկրից գրավված տարածքներն ինչո՞ւ չեն զիջում, հետ չեն քաշվում։ Ուրեմն միանշանակ միակողմանի զիջումներ են՝ ուժի սպառնալիքի ներքո։ Ո՞ւր է հասնելու սա։ Մեր պայքարը սրա մասին է, ոմանք չեն հասկանում դա, մտածում են իրենց իշխանական աթոռների մասին։ Բայց իրենք են խոչընոդոտը»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով, այդ մասին իրենք խոսում են և քաղաքական, և բարոյական, ր քաղաքակրթական, և իրավական առումներով, բայց իշխանությունները չեն ուզում դա հասկանալ, հակառակ դեպքում պետք է հեռանան։
«Իրենց համար աթոռն է կարևոր, երկիրը, ժողովուրդը կարևոր չեն, մարդահաշիվ չեն։ Վարդենիս այցելելու նպատակը հենց սա է, ցույց տալ մարդկանց, թե ինչի՞ մեջ ենք մենք գտնվում, ի՞նչ է լինելու հետո»,-ասաց Սրբազանը։
Խոսելով առաջաիկա անելիքների մասին՝ շարժման առաջնորդը նշեց, որ շատ էր ցանկանում Սյունիք մեկնել, սակայն ուրբաթ օրն առանցքային նշանակության ծրագիր ունի, հասնել Սյունիք ու վերադառնալ չի հասցնի։
Կիրակի օրը հրավիրած հանրահավաքը նա չափազանց կարևոր է համարում. «Վճռական փուլ ենք մտել ու հանգրվանային ընթանում ենք։ Հիմա մուտք ենք գործել պայքարի երրորդ փուլ, սա պետք է դառնա փոփոխությունների փուլ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան