Եվա Գևորգյանը ելույթ կունենա Ռուդոլֆինումում
Հունիսի 11-ին առաջին անգամ չեխ հանդիսատեսին կներկայանա երիտասարդ վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը։ Համերգը կկայանա Ռուդոլֆինումում։ Այս մասին գրում է orer.eu կայքը։ Պրահայի համերգի ընթացքում նա կկատարի Մոցարտի « Դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 27 բ մաժոր Բ մաժոր K. 595 կոնցերտը», այլեւ Բեթհովենի «Դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 1 դո մաժոր, օպ. 15» կոնցերտը»։
Եվան սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։
2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։
Եվան 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ շաբաթում 6 համերգ՝ տարբեր քաղաքներում. դաշնակահարուհի Եվա Գևորգյան
- Եվա Գևորգյանը և Մայա Օհանյանը կկատարեն Մոցարտի երկու դաշնամուրի համար կոնցերտը
- Գրեմմիի հավակնորդներ Տիգրան Մանսուրյանը, Ալեքսանդր Լիբրայխը և տիտղոսակիր դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միավորվել են մեկ բեմում
- Եվա Գևորգյան. Ես իմ գործի ֆանատն եմ
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը հանդես կգա Երևանում
- Felsner Artists. Եվա Գևորգյանի ձայնը կլսվի աշխարհի մեծագույն բեմերից գալիք տասնամյակների ընթացքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան